Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մեր ըմբիշների գերազանց մրցելույթը

Մեր ըմբիշների գերազանց մրցելույթը
23.07.2012 | 19:50

Անդրադառնալով Լեհաստանում մեկնարկած մինչև տասնյոթ տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը` տեղեկացրել էինք, որ մրցումների առաջին օրն ազատոճային Մխիթար Գրիգորյանը (42 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր: Հաջորդ օրը նրա հաջողությունը զարգացրել էին Արման Խաչատրյանը (54 կգ), ով կանգնել էր պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին, իսկ 46 և 76 կիլոգրամ քաշային կարգերը ներկայացրած Հմայակ Աղաջանյանն ու Ռազմիկ Պողոսյանը դարձել էին երրորդ մրցանակակիր:

Առաջնության մրցագորգում ազատոճայիններին փոխարինած մեր հունահռոմեականներն էլ ավելի են զարգացրել հայկական ըմբշամարտի հաջողությունները: 42 և 58 կգ քաշային կարգերում Վահե Սարգսյանն ու Կարեն Ասլանյանը գետնել են իրենց բոլոր մրցակիցներին ու տուն են վերադարձել չեմպիոնական տիտղոսով: Պատվո պատվանդին նրանցից մեկ աստիճան ցած են կանգնել Գեղամ Թորգոմյանն ու Արմեն Հակոբյանը (50 և 69 կգ քաշային կարգեր): Երրորդ մրցանակակիրներ են դարձել 54 և 63 կիլոգրամ քաշայիններ Տարոն Դումոյանն ու Տիգրան Աբրահամյանը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ. Գ. -Մեր մարզիկների ելույթների մանրամասները` «Իրատես de facto»-ի ուրբաթ օրվա համարում:

Դիտվել է՝ 3250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ